09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սիրիայում խախտվել է տոնական հրադադարը

Հոկտեմբերի 26-ին Սիրիայի մայրաքաղաքԴամասկոսի արվարձաններում թեժ մարտեր են ընթացել կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ, հաղորդում է “Reuters”-ը: Արյունահեղությունը շարունակվում է` չնայած մեկ օր առաջ կնքված հրադադարին:

Ընդդիմության տվյալներով` զրահամեքենաների հարվածների եւ դիպուկահարների կրակոցներից առնվազն 3 մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավոր են: Գրոհն ուղղված է եղել Հարաստայից ոչ հեռու գտնվող ռազմական բազայի ուղղությամբ:

Հարաստան գտնվում է գլխավոր մայրուղու վրա, որը կապում է Դամասկոսը երկրի հյուսիսային եւ արեւելյան շրջանների հետ, այդ պատճառով էլ նրա վերահսկողությունը կարեւոր է 2 կողմի համար էլ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին սիրիական կառավարությունը եւ ապստամբները ժամանակավոր  հրադադար էին կնքել: Թե ով է այն խախտել Հարաստայում, առայժմ հայտնի չէ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ