03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Վարչապետը հիշեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած պապին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանեց ռուսական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցի որոշ մտքեր, որոնք հայկական լրատվամիջոցներում քննարկման առարկա են դարձել եւ ներկայացվել այնպես, թե վարչապետի արտահայտած տեսակետը Ցեղասպանության եւ ԼՂ հարցերում հակադրվել է ՀՀԿ տեսակետին:

Մասնավորապես, վարչապետը նշեց, որ անդրադառնալով Ցեղասպանության խնդրին, իր հարցազրույցում ասել է, որ չկա հայկական ընտանիք, որտեղ այս հարցը չքննարկվի եւ հիշել է իր մանկությունը, երբ իր ընտանիքում եւս հիշում էին Ցեղասպանությունից փրկված պապի պատմությունն այն մասին, թե ինչպես են թուրքերի կողմից սպանվել նրա ծնողներն ու եղբայրը:

Ինչ վերաբերում է ԼՂ  հարցին, Տիգրան Սարգսյանն ասել է, որ ութսունականներին Սումգայիթում ու Բաքվում հենց նույն ձեռագրով հայերը ֆիզիկական ոչնչացման են ենթարկվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ