22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետն այցելել է Արարատի մարզ՝ լսել խաղողագործների մտահոգությունները բերքի մթերման հետ կապված

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպել է մարզի խաղողագործներին, ովքեր վարչապետին են ներկայացրել խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման հետ կապված իրենց խնդիրներն ու մտահոգությունները: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում առկա է խաղողի մեծ բերք և կառավարությունն անելու է հնարավորը, որպեսզի գյուղացիների բերքը մթերվի: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին՝ համայնքների ղեկավարների հետ կազմել ցանկ, թե որ համայնքում որքան բերք է առկա, որի համաձայն էլ ըստ ժամանակացույցի մթերումները կկազմակերպվեն:

Կառավարության ղեկավարն անձամբ այցելել է նաև Արարատի մարզի մթերող կազմակերպություններ՝ ծանոթացել մթերման գործընթացին, Արարատի մարզպետարանում հանդիպել մթերող ընկերությունների ղեկավարներին և համայնքապետներին: Վարչապետը կարևորել է վերջիններիս սերտ համագործակցությունը՝ մթերումները պատշաճ և ժամանակին կազմակերպելու նպատակով:

unnamed 5 3

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ