03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վաստակավոր աբսուրդ

Համացանցում ամենաքննարկվող թեմաններից մեկը շարունակում է մնալ Արմենչիկն ու վաստակավորի կոչումը: Կեսկատակ-կեսլուրջ հարցը բոլորի ուշադրության կենտրոնում է, այն չի հանդարտվում անգամ երգչի պատասխան խոսքից հետո:

Օրինակ, ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերից մեկն անգամ միջազգային մամուլը թերթեց ու զուգահեռներ տարավ՝ նշելով.

Վերջին երկու օրվա ընթացքում ամերիկյան մեդիայի Breaking news-ը Հռոմի Պապի այցելությունն է Կուբա եւ ԱՄՆ, եվրոպական Մեդիայի Breaking news-ը երրորդ երկրներից ներգաղթյալների խնդիրն է, ուսական Մեդիայի Breaking news-ը փոխարժեքի տատանումն ու տնտեսական ճգնաժամի մեղմումն է: Հայկական մեդիայի Breaking news-ը Արմենչիկն է:

«Արմենչիկին վաստակավորի կոչում տալը աբսուրդ է: Ոչ մի կերպ գլխումս չի տեղավորվում, թե ոնց են նման որոշում կայացրել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտի Սահակյանցի որդու համար «վաստակավոր» բառը վերին գաղափար է, որը բոլորին շնորհել չի կարելի: Ասում է` նույն կարծիքին էր նաև Թաթայի դեպքում: Ռեժիսորը դեմ չէ, որ նրանց գործը գնահատվի բարձր մակարդակով, ուղղակի խորհուրդ է տալիս ստեղծել մեկ այլ մրցանակ հենց այդ ժանրում ստեղծագործողների համար՝  հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ