22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

“Անկարող եւ քաղաքական կամքից զուրկ կառավարությունը պետք է տեղը զիջի կարող ուժերին”

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը  դեմ է քվեարկելու 2013 թվականի պետբյուջեի նախագծին: Այսօր խորհրդարանում խմբակցության տեսակետը ներկայացրեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:

Նա դժգոհեց, որ կառավարությունը չի ընդունել իրենց ներկայացրած առաջարկությունների գերակշիռ մասը: “ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու պետբյուջեին, անկարող եւ քաղաքական կամքից զուրկ կառավարությունը պետք է իր տեղը զիջի կարող ուժերին”,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Մինչ իր ելույթի համար ամբիոն կհասներ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց Արծվիկ Մինասյանի վերջին հայտարարությանը.” Քաղաքական մեծամասնությունն առաջնորդվում է քաղաքական բազմազանության եւ քաղաքական կամքի շնորհիվ, խնդրում եմ պահպանել կոռեկտություն’’,-նշեց Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ