10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր ծոռներին էլ եք ապահովել, էլ ի՞նչ եք ուզում

«Անկախությունը բացարձակ կատեգորիա է, իսկ մենք ասում ենք՝ մի քիչ անկախ ենք: Այդպես չի լինում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց  ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը:

«Ասել, որ մենք միանգամայն անկախ ենք, սուտ կլինի: Ստրկամտությունը վերջնականապես կկործանի մեզ: Այդ է պատճառը, որ մենք պետք է նպատակ դարձնենք իսկապես անկախ, հզոր երկիր կառուցելը, այնպես, ինչպես Իսրայելը ոչնչից ուժեղ երկիր կառուցեց: Մենք պետք է հզոր պետություն ունենալու երազանք ունենանք, այնինչ կորցրել ենք մեր երազանքը»,- ընդգծեց Ծատուրյանը:

Մտավորականի  խոսքով` այսօր ամեն ինչ փլվել է՝ արտաքին քաղաքականություն չի իրականացվում, ամենուրեք կոռուպցիա է:

«Լավ, ինչքա՞ն կարելի է փող աշխատել, էս ի՞նչ ագահություն է, ի՞նչ որկրամոլություն է: Ձեր ծոռներին էլ եք ապահովել, էլ ի՞նչ եք ուզում»,- փաստեց Ծատուրյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ