30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Մի հատ շարական երգիր, ճակատդ պաչենք». Աննա Մայիլյանը հունից դուրս է գալիս.Առավոտ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանից թերթը  հետաքրքրվեց՝ չի՞ վիրավորվում, որ իր եւ Արմենչիկի հանդեպ գնահատանքը նույնն է, որ երկուսին էլ վաստակավոր արտիստի կոչում շնորհելով՝ հավասարեցրել են: «Բնականաբար, չենք հավասարեցվել, որովհետեւ իմ եւ Արմենչիկի գործունեության մե՜ծ անջրպետ կա, ու վաստակավորի կոչումը դեռ չի նշանակում, որ այդ մարդը մի բան վաստակել է…Մեկ է՝ ես մնում եմ իմ տեղում, ինքը՝ չգիտեմ ուր… Ինքը պետք է ընդհանրապես հրաժարվեր, պարտավոր էր դա անել, բայց եթե իրեն պետք է էդ վաստակավորի կոչումը, լա՛վ է զգում էդ «մաշկի» տակ, նաեւ պետք է գիտակցի՝ ի՞նչն է վաստակել, հարսանիքների, ռեստորանների, համերգների քանա՞կն է վաստակել, թե՞ ինչ- որ լավ գործ է արել հայ մշակույթը էլ ավելի բարձրացնելու առումով, այդ հարցը պետք է ինքն իրեն տա»,-պատասխանեց արվեստագետը:

Աննա Մայիլյանը նշում է.«Ախր սա պրիմիտիվիզմ է, եթե Արմենչիկից չպահանջենք հրաժարվել այդ կոչումից, ապա գոնե պետք է ասենք՝ մի հատ հասկացիր էլի, արժե՞, որ վերցնեիր վաստակավորի կոչումը, ի՞նչ ես արել, բացի նրանից, որ տարածել ես թուրքաարաբական մոտիվներ, գոնե մեկ անգամ Կոմիտաս երգե՞լ ես, կամ շարական երգե՞լ ես: Քեզ այդքան սիրող մարդիկ, եթե քո բերանից լսեին Կոմիտաս, ես կհասկանայի, որ գործ ես անում, որովհետեւ դու էդ կլկլոցով շահել ես մեծ լսարան, հիմա գոնե գիտակցաբար քայլ արա այդ լսարանի առաջ, թե ոնց ես դու երգում Կոմիտաս, այդ ժամանակ կասեմ՝ հալալ է… Դե մի հատ դժվար տեխնիկայով շարական երգիր՝ ճակատդ պաչենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ