19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քսանյոթի փոխարեն` երեսունչորս ստորագրություն. ՀԱԿ-ը ՍԴ կդիմի

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նոյեմբերի 21-ին տապալված ԱԺ արտահերթ նիստի կապակցությամբ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ քսանյոթ ստորագրությունների փոխարեն հավաքել է երեսունչորս ստորագրություն: Քիչ առաջ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

“Եթե ՍԴ-ն համարի այդ դրույթը հակասահմանադրական , մենք հնարավորութՅուն կստանանք նորից արտահերթ նիստ հրավիրելելու, եւ ՀՀԿ-ն չի կարող տապալել նիստերը քվորման բացակայության պատճառով”,-նշեց նա եւ հավելեց, թե քաղաքական ուժերի համախմբումը Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալման գործում լուրջ հաջողություն է: “Կարծում եմ, որ կունենանք նորանոր հաջողություններ”,-հույս հայտնեց Զուրաբյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե, փաստորեն ՀԱԿ-ը ԲՀԿ-ի աջակցության կարիքն ունի, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. “ԲՀԿ-ն այո , տեսնում է, որ մենք գտնվում ենք ընդհանուր շահերի եւ փաստարկների դաշտում, որը շատ ողջունելի է: ԲՀԿ-ն քանի որ ոչ իշխանական կուսակցություններից բոլորից շատ մանդատներ ունի, նման քայլերում իրենց աջակցությունը ցանկալի է”:

Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ ՍԴ դիմելու ՀԱԿ ձեւաթղթի տակ ստորագրել էին ՀԱԿ պատգամավորները, “Ժառանգության” պատգամավորներն ու “Ազատ դեմոկրատները”,  ԲՀԿ-ական 4 պատգամավորներ: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, վերջինս հայտարարել էր, որ չի միանալու նախաձեռնությանը, քանի որ հարցը քննարկվելու է ԱԺ էթիկայի հանձնաժողովում: Այս կապակցությամբ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ խնդիր չի տեսնում ՀՅԴ դիրքորոշման մեջ. “Ես այստեղ որեւէ ողբերգություն չեմ տեսնում”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ