28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ում սկանդալ է սպասվում.Չորրորդ իշխանություն

«ԲՀԿ ներսում սկանդալ է սպասվում: Բանն այն է, որ ԲՀԿ-ն, որ նախկինում դեմ էր սահմանադրական փոփոխություններին՝ պատճառաբանելով, թե իրենք դեմ են այս իշխանության վերարտադրությանը, հիմա որոշում է կայացրել «կողմ» քվեարկել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ու սատարաել «այո»-ի գործընթացին: ՄԻայն թե ԲՀԿ խմբակցությունում ոչ բոլոր պատգամավորներն են համամիտ այդ որոշման հետ եւ ոչ բոլորն են պատրաստվում «կողմ» քվեարկել:

ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն էլ հայտարարել է. «Այն պատգամավորները, որոնք ունեն այլ կարծիք եւ հանդես կգան այլ տարբերակներով, կխախտեն կուսակցության վերադաս մարմնի որոշումը խախտելու դեպքում, մանավանդ պատգամավորների կողմից, այդ հարցը կքննարկվի»:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից սահմանադրական փոփոխություններին դեմ են Հայկ Խաչատրյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ