Փուչիկների գործով դատապարտվածի ստամոքսի խոցերը պայթել են
Փուչիկների գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը շարունակվում է հետազոտվել Քանաքեռի ուռուցքաբանական կենտրոնում: Նշենք, որ նա միզապարկի ուռուցք ուներ եւ վերջին մեկ ամսում վիճակը կտրուկ վատթարացել է: Բոզոյանին պիտի վիրահատեին անցած շաբաթ, բայց հետաձգվեց: “Չգիտեմ ինչու, ստամքոսում խոցեր ունեմ, դրանք էլ են պայթել, երեւի սա է պատճառը, նոր անալիզ վերցրեցին, սպասում եմ, տեսնեմ ինչ կլինի վերջը”,- Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց նա: Բոզոյանի խոսքով, բժիշկները իրեն ասել են, որ երկուշաբթի վերջնական ախոտորոշումը կհաստատեն, որից հետո պարզ կլինի, հնարավոր է արդյոք վիրահատություն: Բոզոյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 240 հոդվածի հատկանիշներով՝ դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման, օգտագործման կանոնների խախտման, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ: Այս տարվա մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ նրա իսկ լիցքավորած փուչիկների պայթյունի հետեւանքով 154 անձ դիմել է բուժհիմնարկ, որից որպես տուժող անցնում են 118 մարդ: