29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Միլանոյի’ նախկին սեփականատիրոջ գործով դատը` նոյեմբերի 27-ին

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ նախնական դատական նիստ Երևանի Աբովյան 4 հասցեում ‘Միլանո’ խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ ‘Օլիմպ’ արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով:

Հայցվորը պահանջում է պատասխանողներից՝ Հայաստանի Հանրապետությունից և ‘Ավո Ֆ. Մ. Հ.’ ՍՊ ընկերությունից հանուն պետական կարիքների օտարված գույքի դիմաց ողջ փոխհատուցումը: Ցայժմ, ըստ կողմի, փոխհատուցվել է 5-8 մլն դոլար արժողությամբ գույքի 1/10-րդ մասից էլ ավելի քիչ:

Ինչպես նշեց հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը, փոխհատուցման պայմանագրում հաշվի չեն առնվել շինության 2-րդ, 3-րդ, նկուղային հարկերը և հողատարածքը:
Դատարանը առաջարկեց հայցվոր կողմին հայցի հիմքերն ապացուցող փաստաթղթեր ներկայացնել և կողմին մեկամսյա ժամկետ տրամադրեց պետական մարմիններից անհրաժեշտ փաստաթղթեր պահանջելու և ստանալու համար: Դրանից հետո պատասխանող կողմը կներկայացնի իր դիրքորոշումը հայցապահանջի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ խնդրով դատական գործընթացներն ընթանում են 5 տարուց ավելի, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված բազմաթիվ գանգատները միացվել են մեկ վարույթում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆո գործակալությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ