26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում թմրամոլների թիվը աճում է

 “Հայաստանում ամեն տարի 50 %-ով ավելանում է թմրամոլների թիվը, բայց Հայաստանի վիճակը՝ համեմատ հարեւան երկրների, ամենաբարենպաստն է, օրինակ՝ Իրանում թմրամոլների ընդհանուր թիվը հասնում է 25 մլն-ի”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանրապետական նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Ըստ նրա, Հայաստանում անցած տարվա պաշտոնական տվյլաներով Հայաստանում  գրանցված է 3 893 թմրամոլ։ Սակայն, բացի պաշտոնականից, հաշվարկային մասով՝ , Հայաստանում կա 12 700՝ ներերակային եւ 21 000 կանեփ օգտագործող թմրամոլ: Մեր երկրում ամենից շատը օգտագործում են  ափիոն եւ կանեփ:

Հայաստանում գրանցված թմրամոլներից միայն 32-ն են կին, բոլորն էլ երեւանաբնակ են: Գերդոզավորումից տարեկան մահացության 10-12 դեպք է գրանցվում: Չնայած անչափահաս թմրամոլ չկա Հայաստանում, սակայն մասնագետի խոսքով, թմրամոլների մեծ մասը սկսել են դեռահաս տարիքից:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով դժվար է հարբեցողների թիվը դժվար է հաշվարկել:

  “ Թմրադեղերի վաճառքից ամբողջ աշխարհում 400 մլրդ դոլար եկամուտ են ստանում, եւ երկրներ կան, որ դա եկամտի միակ աղբյուրն է: Այսօր տարածաշրջանի երկրներից Վրաստանում կա 300 հազար թմրամոլ, Ադրբեջանում` 20 հազար թմրամոլ”,-ասաց Ադիբեկյանը:

Հոգեբան Արմինե Ավդալյանն էլ խոսեց  կախվածությունից: Նրա խոսքով, չի կարելի իրականությունից փախչել:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ