Թուրքական ափին գտնվել է սիրիացի 4-ամյա աղջնակի դիակը
Թուրքիայի արևմտյան ծովափնյա Իզմիր նահանգի Չեշմե շրջանում խորտակվել է անօրինական ճանապարհով փախստականներին Հունաստան տեղափոխող մի մոտորանավակ, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «superhaber» լրատվական կայքի փոխանցմամբ` Իզմիրի ժանդարմերիայի ստորաբաժանումները կարողացել են խեղդվելուց փրկել 14 փախստականի, այդ թվում 8 երեխայի: Փրկված փախստականներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն:
Այնուհետև թուրքական ժանդարմերիան, իրականացնելով որոնողական աշխատանքներ, հայտնաբերել է 4 տարեկան մի սիրիացի աղջկա դի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտնաբերվել էր սիրիացի մեկ այլ փոքրիկի՝ 3-ամյա Այլանի անշնչացած մարմինը: Նրա դին ալիքներն ափ էին բերել հերթական նավաբեկությունից հետո, երբ մի խումբ ներգաղթյալներ փորձել էին Միջերկրական ծովով անցնել Հունաստան: Այլանի լուսանկարը հրապարակել էին գրեթե բոլոր միջազգային լրատվամիջոցները, նրա մահը ցնցել էր համաշխարհային հանրությանը:
Աղբյուր` Ermenihaber.am