21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Էրդողանը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին մեկնելու է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) մայրքաղաք Մոսկվա, որպեսզի մասնակցի Մեծ մզկիթի (Ulu Cami) բացման արարողությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Սպասվում է, որ մզկիթի բացման արարողությանը մասնակցելու համար Մոսկվա են մեկնելու նաև Ղազախստանի նահագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել է Էրդողանի այցը Ռուսաստան և նշել, որ նախագահների հանդիպումը պլանավորվում է:

Սպասվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ օրակարգում կլինի սիրիական ճգնաժամը՝ հաշվի առնելով, որ Մոսկվայի ու Անկարայի դիրքորոշումները տարբեր են այդ հարցում:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերջին 10 օրվա ընթացքում Ռուսաստանը ռազմական օգնություն է տրամադրում սիրիական իշխանություններին:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ