13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

35-ից ավելի հարցեր և 50-ից ավելի ելույթներ. բովանդակային քննարկումը ստացվեց

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհակալություն հայտնեց  պատգամավորներին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կառուցողական և բովանդակային քննարկման համար:

«Ուզում եմ, որ բոլորս արձանագրենք՝ քննարկումը ստացվեց: Աննախադեպ քննարկում էր  հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ: 35-ից ավելի հարցեր, 50-ից ավելի ելույթներ: Իրականում բովանդակային քննարկումը ստացվեց և հիսունից ավելի ելույթները՝ բոլոր խմբակցությունների երկկողմանի, բազմակողմանի քննակումները ցույց տվեցին, որ այո՛, սահմանադրական փոփոխությունների փաթեթը մեր ներքաղաքական թիվ մեկ օրակարգային հարցն է:շ

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հանրային հեռուստաընկերությանը, նրանց ղեկավարությանը, որ հնարավորություն ընձեռեցին մեր քաղաքացիներին, մանավանդ հեռավոր մարզաբնակ մեր քույրերին և եղբայրներին, ինչու չէ նաև մայրաքաղաքի մեր համաքաղաքացիներին, որպեսզի ուղիղ եթերով հետևեն արծում եմ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ