26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մուկուչյանը գնացել է առանց նախազգուշացման

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ այցելել է թիվ 1 ընտրատարածքի 2 տասնյակից ավելի ընտրական տեղամասեր: ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել եւ զրուցել է թեկնածուների վստահված անձանց հետ, այդ թվում` Ստյոպա Սաֆարյանի վստահված անձանց, որոնք փաստել են, որ քվեարկության ընթացքում որեւէ խախտում չեն նկատել: Եզակի տեղամասերում միայն արձանագրվել են խնդիրներ` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման թանաքանյութի վերաբերյալ: Խնդիրը, սակայն, ԿԸՀ նախագահի այցելության պահին արդեն կարգավորված է եղել:

 Տեղեկությունը, թե ԿԸՀ նախագահը հանձնաժողովների անդամներին հորդորել է տնից թանաքներ բերել ու շուտ օքսիադացող թանաքները մշտական թանաքներով փոխարինել, չի համապատասխանում իրականությանը, իսկ նման զրույցներ որեւէ անձի հետ ընդհանրապես տեղի չեն ունեցել:

ԿԸՀ նախագահի այցելած տեղամասերում չեն նկատվել մարդկային կուտակումներ տեղամասային կենտրոնների դիմաց: Այցելություններն ընտրական տեղամասեր իրականացվել են առանց որեւէ մեկին նախապես զգուշացնելու: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ