10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդ կա լուսավոր Հայաստան է երազում, մարդ կա՝ նորվեգական Հայաստան

ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ելույթում հռետորական  հարց հնչեցրեց, թե  ՀՀԿ-ն հանրության քվեն ստացե՞լ է, որ սահմանդրական փոփոխությունների գործընթաց է նախաձեռնել: Թևան Պողոսյանը ցավով նշեց, որ սահմանդրական փոփոխությունների գործընթացում հավատում է միայն սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:

«Պողոսյանը հավատում է Պողոսյանին: Ճիշտ եք անում, բայց միայն դուք չեք հավատում: Կարծում եմ, որ մեծամասնությունը հավատում  է և վստահում է նախագահի ներկայացուցիչ պարոն Վարդան Պողոսյանին : Պարոն Պողոսյան,  մի բան էլ որպես միամիտ լոռեցի պետք է ասեմ՝ մարդ կա լուսավոր Հայաստան է  երազում, մարդ կա նորվեգական Հայաստան: Էդմոն Մարուքյանի ականջը կանչի»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ելույթ ունենալուց առաջ էլ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, որ Թևան Պողոսյանն իր ելույթում մի քանի անգամ պահանջեց ԱԺ փոխնախագահի հրաժարականը:

« Պարոն Մարտիրոսյան, բայց  պարոն Թևան Պողոսյանենց ֆրակցիայում այնքան հաճախ են հրաժարական տալիս, որ մենք չենք հասցնի այդքան շուտ շուտ փոխխոսնակներ փոխենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ