20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գործող Սահմանդրությունը մեծացնում է քաղաքական մենիշխանության վտանգը. Գալուստ Սահակյան

«Սահմանադրական փոփոխությունները ոչ թե այսօրվա, այլ պագայի խնդիրներ են լուծում»,- այս մասին այսօր ԱԺ-ում  սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում, նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա  կարծիքով՝ պետական արդյունավետ  կառավարում ապահովելու համար գործող Սահմանդրությունը լիարժեք հնարավորություն չի տալիս.«Բավարար չափով հստակեցված չեն նախագահի լիազորությունները գործադիր իշխանության արդյունավետ գործունեության ապահովման բնագավառում: ԱԺ-ն չունի գործադիրի նկատմամբ իրական վերահսկողության առանձին գործառույթները»:

ԱԺ նախագահը ընդգծեց, որ  գործող Սահմանդրության պարագայում մեծանում է  քաղաքական մենիշխանության վտանգը:
«Սահմանադրական փոփոխությունները կատարում ենք ճիշտ ժամանակին: Սահմանադրական փոփոխությունների համատեքստում շատ կարևորում եմ կառավարման  խորհրդարանական համակարգին անցումը և  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը, այն կնպաստի ՀՀ-ում կուսակցությունների դերի մեծացմանը»,- հայտարրեց ԱԺ նախագահը, ով կարծում է, որ սահմանդրական փոփոխություններով զգալիորեն ընդլայնվում է ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր  կուսակցությունների լիազորությենները:

«Կառավարման խորհրդարանական համակարգին անցումը մեծացնում է ԱԺ-ի դերը, ԱԺ-ն կունենա կառավարության ձևավորման և  իրական վերահսկողության բոլոր մեխանիզմները, որը կապահովի պետական կառավարման պատշաճ մակարդակ»,- նշեց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ