Ավիավթարի արդյունքում Կոնգոյում 5 ՀՀ քաղաքացի է զոհվել /լրացված, վիդեո/
Հաստատվել է տեղեկությունը, ըստ որի Կոնգոյում ավիավթարի արդյունքում զոհվել են 5 ՀՀ քաղաքացիներ: Քիչ առաջ Henaran.am-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Օդանավի հրամանատարի ինքնությունը պարզվել է` Վարազդատ Բալասանյան է:Մնացած զոհվածների ինքնությունն առայժմ պարզ չէ:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանի մոտակայքում:Օդանավի անձնակազմը բաղկացած է եղել 7 հոգուց, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ էին եւ այնտեղ աշխատում էին պայմանագրային հիմունքներով:
“Իլ-76” ինքնաթիռը պատկանել է Կոնգոյի “Air Service” ավիաընկերությանը: Նախնական տվյալներով` վթարի պատճառը կայծակն է եղել, որը վայրէջքի ժամանակ վնասել է ինքնաթիռի թեւը, ինչի հետեւանքով էլ տեղի է ունեցել վթարը:
 Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով Կոնգոյի Հանրապետությունում Ռուսաստանյան Դաշնության դեսպանությունից ստացվել է հետեւյալ տեղեկատվությունը. 30.11.2012 թ. ժ. 19:00 մոտակայքում Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ մայրաքաղաքի “Մայա-Մայա” օդանանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի է ենթարկվել հայկական “Ռիջ Էյրվեյզ” ընկերության ԻԼ-86 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական “Աէրոսերվիս” ընկերության բեռների տեղափոխումը: 
 Վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ.
 Վարազդատ Բալասանյան – Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 թ.
 Արա  Թովմասյան
 Թադեւոս Հովհաննեսյան
 Անդրանիկ Գեւորգյան –
 Ավետյան Էդգար-  օպերատոր, ծն. 27.10.1989 թ.
Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել:
ԱԳՆ-ը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատների եւ մերձավորներին:
                










































