02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց վերջինիս` հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված բազմաոլորտ փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել ամենաջերմ զգացմունքներով և դրական օրակարգով, ու վստահեցրեց, որ կանի առավելագույնը գործընկերության առավել ամրապնդման համար։
Հանդիպմանը քննարկվեցին ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:

Նախարար Նալբանդյանը ԵՄ նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջացառումները և դրանց խորհուրդը։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ