20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան կպայթի՞

«Թուրքիայում լարված իրավիճակը սկսվեց ընտրություններից հետո և պայմանավորվեց Էրդողանի պարտությամբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ նկատելով, որ Էրդողանի կուսակցությունը ընտրություններում  չկարողացավ հավաքել մեծամասնություն, որպեսզի միանձնյա կառավարություն կազմի: Դրա հետևանքով Էրդողանը պատրաստ եղավ գնալ անհավանական քայլերի , որպեսզի վիժեցնի կոալիցիոն կառավարություն կազմելու փորձերը.

« Լարվածություն ստեղծելով՝ Էրդողանը ցանկանում է բարենպաստ պայմաններ ստեղծել նոր ընտրություններում իր կուսակցության այնպիսի հաղթանակի համար, որ երկիրը ղեկավարվի՝ միայն  իր և իր կուսակցության կողմից: Սա Էրդողանին մղեց երկիրը արհեստականորեն  տանել քաոսի, այսինքն՝ սադրիչների, հրահրիչների միջոցով ստեղծեց ներքաղաքական լարվածություն և վերջին իրադարձությունները դրա վառ արտացոլումն են»,-թուրքագետը հավելեց, որ բազմաթիվ վերլուծաբաններ արդեն կանխատեսել էին նման իրավիճակ Թուրքիայում:

Մեր դիտարկմանը, թե որքանով է պայթյունավտանգ իրավիճակը Էրդողանի համար եւ Թուրքիան ինչ կարգավիճակում կհայտնվի նման զարգացումների ֆոնին, Իսպիրյանը պատասխանեց. « Իրադարձությունները ցույց են տալիս, որ դրանք ուղղորդվում են որոշակի ուժերի կողմից և հիմնականում ոչ ուղղորդողները, ոչ էլ ազգայնական շարժման կուսակիցները ճիշտ գիծ չեն պահում: Ուրեմն ամեն բան անկանխատեսելի է և հնարավոր»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ