Հայոց Ցեղասպանությունը ներառվել է Եվրոպայի խորհրդի կողմից հրատարակվող մարդու իրավունքների ուղեցույց-դասագրքում
Նոյեմբերի 29-ին Ստրասբուգում տեղի է ունեցել “Կողմնացույց” մարդու իրավունքների կրթության դասագրքի նոր խբագրված տարբերակի շնորհանդեսը, որում ապրիլի 24-ը ներառվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր (էջ 581): Գրքում մի քանի այլ հատվածներում եւս հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը:
Գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաեւ հետեւյալ հղումով`
http://eycb.coe.int/compass/en/pdf/compass_2012_inside_FINAL.pdf
Այս մասին տեղեկացրեց իրավաբանական գիտությունների թեկնածու, մարդու իրավունքների կրթության մասնագետ Գաբրիել Բալայանը, որի խոսքով գրքում Հայոց Ցեղապանության մասին հիշատակումները ներառելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին դեռեւս 2010-ին:
“Երեկ Ստրասբուրգում կայացել է “Կողմնացոույց” ԵԽ Մարդու իրավունքերի կրթության գրքի վերախմբագրված տարբերակի շնորհանդեսը, որին Հայաստանից մասնակցել է Ներսես Գեւորգյանը”, նշեց Գաբրիել Բալայանը: Նա ընդգծեց, որ գրքի խմբագրված տարբերակում Հայոց ցեղասպանությունը նշվում է որպես հիշատակի օր, ինչը հնարավոր դարձավ մարդու իրավուների պաշտպանության խնդիրենով զբաղվող հայ մասնագետների եւ նրանց եվրոպական գործընկերների հետեւողական համատեղ աշխատանքի շնորհիվ:
“Կողմնացույցը” հրատարակվում է Եվրոպայի խորհրդի կողմից եւ կարելի է համարել որ արտահայտում է ԵԽ պաշտոնական կարծիքը, քանի որ ինչպես գլխավոր խմբագիր Ռուի Գոմեսը, այնպես էլ մյուս խմբագիրները ԵԽ պաշտոնյաններ են:
Իսկ գրքի նախաբանը սկվում է ԵԽ քարտուղարի խոսքով, որն ավարտվում է հետեւյալ տողերով` “Ես հավատում եմ, որ այս նոր ձեռնարկի հրատարակությունը կներշնչի եւ առաջ կմղի մարդու իրավունքների կրթությամբ զբաղվող
մասնագետներին իրենց կարեւոր գործունեության մեջ”:
Գրքում ներկայացվում են տարբեր գործքիներ եւ վարժություններ` երիտասարդների շրջանում մարդու իրավունքերի կրթության համար, որոնք կիրառվում են գրեթե բոլոր երկրներում:
“Կողմնացույցը”-ը սովորաբար թարգմանվում է ԵԽ անդամ պետությունների բոլոր լեզուներով, նախկին հրապարակումը թագմանվել է ավելի քան 30 լեզվով, ներառյալ հայերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, արաբերեն, ճապոներեն եւ այլ լեզուներով: