08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոտնատակ կանեն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում, սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ՝ դիմելով հարցով հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին, մի քանի օրինակներով փաստեց, որ գործող Սահմանադրությունը խախտվել է:

«Գործող Սահամանդրության ո՞ր դրույթն է և դրույթների որ խումբն է թույլ տվել, հնարավոր դարձրել կոռուպցիայի, չարաշահման, հովանավորչության այս երևույթները և ձեր ներկայացրած Սահմանադրության նախագծի ո՞ր դրույթներն են կամ հոդվածները կամ գլուխները, որ բացառելու են այս ամենը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն ի պատասխան պատգամավորի հարցադրման  ասաց.«Եթե Ձեր առաջադրած հարցումներից, եթե մենք գանք այն եզարահանգման, որ կամ կարող է գոյություն ունենալ ինչ-որ մի սահամանդրություն, որը  որ բացառի ցանկացած  այն երևույթները որոնց մասին դուք խոսեցիք ձեր մեկնաբանություններով և ձեր վերսիայով, ապա որևէ Սահամանդրություն դա չի կարող բացառել: Չկան այդպիսի սահամանդրություններ, Սահմանդրությունները կյանքի են կոչվում մարդկանց  միջոցով և Սահմանդրություներն ավելի մեծ հավանականություն ունեն կյանքի կոչվելու Սահամանդրության տառին և ոգուն համաձայն»:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով Վարդնա Պողոսյանի  պատասխանին՝ նշեց, որ Վարդան Պողոսյանը հիմնավորեց, որ Սահմանադրությունը փոխելուց առաջ պետք է փոխել այն մարդկանց ովքեր կյանքի են կոչում այդ Սահմանդրությունը.

«Ես շատ ուրախ եմ, որ դուք այդ արձանագրությունն արեցիք,  որովհետև,  եթե մարդիկ ոտքի տակ են տալիս գործող սահմանդրությունը, ոչ մի բան չի խանգարի ոտքի տակ տան մյուս Սահմանադրությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ