Ճապոնիան նոր տարվա առաջին օրը ցնցվեց
Ըստ լրատվամիջոցների, 2012թ. հունվարի 1-ի առավոտյան Ճապոնիայի հարավարեւելյան Իսու կղզիներում մինչեւ 7.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Տոկիոյում ցնցումների ուժգնությունը եղել է 4 բալ, ցնցումների օջախը եղել է 371 կմ խորության վրա: Առավել ուժեղ հետցնցումներ արձանագրվել են Տոկիոյի, Միյագիի, Ֆուկուսիմայի, Իբարակիի, Տոտիգիի, Գունմայի, Տիբայի եւ Կանագավայի պրեֆեկտուրաներում:
Առայժմ կորուստների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը տեղեկացրել է, որ ցունամիի վտանգ չի սպառնում։
Ըստ Ճապոնիայի էներգետիկ ոլորտի պատասխանատուների, “Ֆուկուսիմա – Դայիչի” ատոմակայանում որեւէ պատահար տեղի չի ունեցել:
Առայժմ կորուստների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։