21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2011 թ-ը` աղմկոտ հրաժարականների տարի

Անցած` 2011 թ-ը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես աղմկոտ հրաժարականների տարի: Տարեվերջին արդեն լրագրողներս ամեն հինգշաբթի կամ ուրբաթ երեկոյան շտապում էինք ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որպեսզի իմանանք ՀՀԿ խորհուրդը որ պաշտոնյայի ազատման հարցն է քննարկել:

Եւ այսպես. 2010թ-ի դեկտեմբերի վերջին  հրաժարական էր տվել գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, որին փոխարինեց Սերգո Կարապետյանը: Նա էլ փաստորեն հունվարին ներկայացավ աշխատանքի: Այս պորտֆելը ՕԵԿ-ինն է, եւ անցած տարի Կապանում իր կուսակիցների հետ Ամանորի հանդիպմանը, Ալավերդյանը հայտարարեց, որ կուսակցաշինությամբ է զբաղվելու:

Արդյոք հաջողվեց Ալավերդյանին նպաստել ՕԵԿ-ի զարգացմանը` դժվար է ասել: Ծննդով կապանցի նախկին նախարարը դեռ Կապան չի եկել: Կուսակիցների հետ նա տոնական սեղանի շուրջ կհանդիպի առաջիկայում:

Պաշտոնավարումից համարյա մեկ տարի անց` հոկտեմբերին հրաժարականի դիմում ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նրան փոխարինեց քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Չնայած լրատվամիջոցները նշում էին, որ ոստիկանապես Ալիկ Սարգսյանը ավազակային հարձակումներ գործած բանդայի բացահայտումից հետո  նախագահի հետ ճշտել է բոլոր խնդիրները, սակայն հենց այդ բացահայտումից հետո ` նա նոյեմբերին ազատվեց աշխատանքից: ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց Հայաստանի ոստիկանապետ:

Անսպասելի էր նոյեմբերի 3-ի` ՀՀԿ խորհրդի նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ հրաժարականը: Ըստ Արգամիչի, նա ստիպված էր այդ քայլին գնալու, քանի որ ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է ղեկավարել  ՀՀԿ նախընտրական շտաբը: ԱԺ նոր նախագահ ընտրվեց հանրապետական Սամվել Նիկոյանը:

Նոյեմբերի 4-ին հրաժարական ներկայացրեց ՀՀ նախագահի  աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ` Միքայել Մինասյանը: Նա էլ է լծվելու ՀՀԿ նախըտրական շտաբի աշխատանքներին:

Այդ ընթացքում սկսեցին շրջանառվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի պաշտոնանկության մասին լուրերը: Նույնիսկ հավաստի աղբյուրները նշում էին, որ նախագահի որոշմամբ փոխվարչապետի պաշտոնը առանձնացվելու է տարածքային կառավարման նախարարի գործառույթներից: Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պիտի նշանակվեր փոխվարչապետ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանն էլ տարածքային կառավարման նախարար: Սակայն այս երկու նշանակումները մինչեւ օրս էլ մնում են “շրջանառվող” լուրերի հարահոսում:

Անցած  տարի աշխատանքից ազատվեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Կառավարության որոշմամբ, Լոռու մարզպետ նշանակվեց  Ալավերդու  քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Լայն թափով եւ առանձնահատուկ եռանդով սկսվեցին լուրեր տարածվել, որ աշխատանքից ազատվելու են  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:  Սակայն նրանց բախտն էլ բերեց ու Վիշապի տարին էլ` նրանք դիմավորեցին մարզպետի աթոռներին նստած:

Հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել հատկապես Արարատի մարզպետի պաշտոնի շուրջ: Տարածված լուրերի համաձայն, Էդիկ Բարսեղյանին պիտի փոխարիներ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Թե’ վերջինս, թե’ Էդիկ Բարսեղյանը լրատվամիջոցներում “դուել” էին սկսել: Սակայն այս լուրերն էլ  տարեվերջին մարվեցին:

2010թ-ի աշխատանքից ազատվեց նաեւ նախագահի  աշխատակազմի ղեկավար  Կարեն Կարապետյանը:

2012թ-ի ընտրական տարում քաղաքագետները, վերլուծաբանները չեն կարծում, որ աղմկոտ հրաժարականներ կլինեն: Սակայն դրանք չեն բացառում “միջին կարգի” երկու-երեք պաշտոնյաների հրաժարակններ:

Անցած տարվա հրաժարակնների լրահոսը փորփրեց Արմեն Դավթյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ