26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաց նամակ «ֆինանսական բուրգի» գործով

«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալի մայր Փառանձեմ Հակոբյանը նամակ է հղել Արդարադատության խորհրդին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

Քանի որ 10.08.2015թ. որդուս ներկայացվեց դատավճիռ, «թքելով ճշմարտության ճակատին», անտեսելով ներկայացված  և արդեն իսկ դատարանում երկու տարի տևած ապացուցված փաստերը, կայացվեց անօրինական դատավճիռ:

Նախկինում իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված բողոք-հայտարարությունների թվում կար հայտարարություն դատախազ Ա.Երիցյանին անընկալունակ կամ կողմնակալ վերաբերմունքի վերաբերյալ, իհարկե նրան չեմ համարում անընկալունակ, այլ նա «կամակատար» է բազմաթիվ իր նմանների պես, որը և ապացուցվեց:

Դատարանում բազմաթիվ անգամներ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Պողոսյանի կողմից դիտողությունները դատախազին` չանդրադառնալ այն մեղադրանքներին, որոնք ապացուցվել են, նա կրկնում էր ՀՔԾ-ի կողմից ներկայացված մեղադրանքները, որոնք իրականությանը չէին համապատասխանում և հիմնված էին կեղծ փաստաթղթերի վրա, որը ապացուցվել է փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից:

Իմ հույսը, որ գոնե դատավորը արդեն իսկ գնահատական տվեց (ռեալ), բայց ի վերջո նա նույնպես դարձավ «կամակատար» և ոչ մի ապացուցված հանգամանքի ուշադրություն չդարձնելով, կրկնեց դատախազի կանխակալ` մի քանի անգամ կրկնած մեղադրանքները և որդուս դատապարտեցին 10 տարվա ազատազրկման, ըստ դատավոր Պողոսյանի զարմանքի (մինչ իր դատավճռի կայացումը)` նույնիսկ մարդասպանին այդքան չեն տալիս…

Հայտնում եմ նաև, որ իմ կողմից ներկայացված հայտարարություն-բողոքներին հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Մ.Մարտիրոսյանի 12.05.2015թ. 12.50-13 գրությամբ Արտակ Գալստյանի կողմից կատարված հանցագործությունների մասին պատասխանում հայտնել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանը լիազորված է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին, դատարանի կողմից եղավ արձագանք, որ իրենք ոչինչ չեն անելու, որ կրկին դիմեմ իրավապահ մարմիններին, քաջատեղյակ լինելով, որ Արտակ Գալստյանը (Վանոյի Արտակը, Վանոյի աջ ձեռքը) գտնվում է բարձրաստիճան պաշտոնյաների հովանավության ներքո:

Արտակ Գալստյանը ցուցմունք տալուց ասում է «իմ տարածքները» (քաղաքի կենտրոնում – գրողների միությանը պատկանող, պետական մանկապարտեզի, վիլլաների և այլ տարածքների մասին, մոռանալով, որ չի աշխատել ոչ մի տեղ և այդ բոլորին տիրացել է խարդախությամբ), հիմնականում, ո՞ր գրական արժանիքների համար է պարգևատրվել (սեփականաշնորհել) գրողների միությանը պատկանող մոտ 300մ2 տարածքը… Մի՞թե սա էլ Վանոյինը չէր, նախաքննությամբ նրան առաջադրված քր.օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով ր 213-րդ հոդվածով մեղադրանքները հանվեցին, ինչի՞ հիման վրա …

Գրության № 12-50-13 08.11.2013թ. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Հ. Հարությունյանը որդուս նկատմամբ առաջադրվեց միայն խարդախությունը, ի՞նչ եղավ մյուս հոդվածների հետ… Հայտնում եմ նաև` ստացվում է, որ դատավճռի մեջ արտացոլված են ոչ իրավական փաստեր և ցուցմունքներ, որոնք բացակայում են թե նախաքննության, թե դատավարության ընթացքում տրված ցուցմունքներից, որով ավելի է խստացվել որդուս նկատմամբ մեղադրանքը:

Որդուս, ձերբակալությունից հետո, անզգայացած տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժին, քննիչ Բաբայանը իր իսկ պատասխանատվությամբ որդուս տեղափոխում է Նուբարաշենի ՔԿՀ-ի բանտախուց, որտեղ նույնիսկ կանգնելու տեղ չկար, մինչդեռ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնի տված էպիկրիզում նշված էր, որ հիվանդին անհրաժեշտ է դինամիկ բուժ.հսկողություն: Քննիչ Մուշեղ Բաբայանը ամեն անգամ այցելությունների ժամանակ ասում էր որդուս. «Տուր մեզ հետաքրքրող մարդկանց անունները և դու ազատ ես»:

Բայց քանի որ դատաքննությամբ ապացուցվեց (հիմնավորվեց) նշյալ մարդկանց կապ չունենալը, ստացվեց, որ ամեն ինչի համար պատասխան պետք է տար ծանր հիվանդ որդիս: ՀՔԾ քննիչ Մ.Բաբայանը, խախտելոց Սահմանադրությամբ և Եվրոկոնվենցիայով նախատեսված բոլոր մարդասիրական օրենքները, կատարելով քր.օր.-ի 309-րդ, 341-րդ,     441-րդ հոդվածներով արարքներ, որի համար պետք է կանգնի օրենքի և Սահմանադրության առաջ և ստանա համապատասխան պատիժ: Հայտնում եմ նաև, որ ըստ Արտակ Գալստյանի հայտարարության, որդիս 2010 թվականից կատարել է խարդախություն, բայց մինչև 2013թ. մարտ ամիսը շարունակել է տրամադրել գումարներ ձեռնարկատիրական գործունեությունների մեջ ներդրումներ կատարելու համար:

Հարց – Եթե Արտակ Գալստյանը նախօրոք գիտեր, որ որդիս խարդախ է, ապա ինչո՞ւ էր շարունակում գումարների տրամադրումը, եթե դա հստակ ծրագիր չէր որդուս միջոցով որոշ պաշտոնավոր մարդկանց պաշտոնակռվի (աթոռակռվի) համար:

Եթե որդիս խարդախ էր, ինչո՞ւ էր ամեն ամիս 12.000 (տասներկու հազար) դոլար տոկոս տալիս նրան,  ընդհանուր առմամբ տալով 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) դոլար, ո՞ր խարդախն է վճարում այսպիսի տոկոսներ, կատարում մասնակի մարումներ, ցանկացած պահին վերադարձնում պահանջված չափի գումարներ և, ամենակարևորը, այդ գումարները հետագայում չէին հանվում պարտքի գումարից, այլ ավելացվում էր (դատարանում ապացուցված փաստ է):

Լինելով փորձված վաշխառու` Արտակ Գալստյանը առանց գրավի նույնիսկ մեկ դոլար չէր տա, նրա տված գումարների դիմաց գրավ էր դրված մի ամբողջ ավազահանքի 50% բաժնեմասը, որի գինը Արտակը պարզել էր տարբեր մարդկանց միջոցով, թե իբր վաճառում է հանքը և հստակ գիտեր հանքի գինը: Գրավադրված հանքը Արտակ Գալստյանի կողմից հափշտակվեց զրո լումայով:

Դատարանում հայտարարվեց, որ հանքը գրավ էր դրված, խարդախությամբ և կեղծիքներով վաճառվեց այն, իսկ դատարանը ոչ մի գնահատական չտվեց, այդ այն դեպքում, որ որդուս միակ հույսը ավազահանքն էր: Այն ո՞ր խարդախն է, որ ընդունել է իր պարտքերը, իմանալով, որ ոչ մի հիմնավորող ապացույց պարտքերի մասին գոյություն չունի:

Օգտվելով այն հանգամանքից, որ որդիս հիվանդ է և անտեղյակ իրավական-քրեական որևէ օրենքից և օրենսդրությունից, հակառակը, Արտակ Գալստյանը ամբողջ կյանքը անց է կացրել կատարելով խարդախություն, վաշխառություն և թրծված է այդ բնագավառում, ունենալով լավ կազմավորված հանցախումբ, դա է ապացուցում Ձեզ ներկայացված քր. գործից վերցրված տեղեկատվությունը: Դատարանը որդուս մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և միաժամանակ նշում են, որ որսիդ 2010թվականից սկսած է կատարել խարդախություն` վստահությունը չարաշահելու միջոցով:

2010թ. գործող օրենսդրության նորմերով, որի արդյունքում եթե նույնիսկ ապացուցվեր, որ որդիս կատարել է խարդախություն (չնայած դատարանում ապացուցվեց հակառակը, որ Արտակ Գալստյանն էր կատարել հանցագործություններ, որոնց վրա դատարանը, ինչպես նշել եմ, չի անդրադարձել և նորից դատախազին դիմելու հանձնարարություն եմ ստացել) երեք դրվագներով առաջադրված պատիժը չէր կարող սահմանել 8 տարուց ավելի ազատազրկում: Նշվածից երևում է, որ դատարանը կոպիտ կերպով խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քր. օրենսգրքի 13-րդ հոդվածի սկզբունքները:

ՀՀ քր.օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2011թ. մարտի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով  ՀՀ քր.օրենսգրքում կատարած փոփոխություններից հետո կրկնակիությունը` որպես հանցագործությունների բազմակիության տեսակ, վերացվեց, իսկ ՀՀ քր.օրենսգրքի հատուկ մասի միևնույն հոդվածով և հոդվածի միևնույն մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը դիտվեց որպես հանցագործությունների իրական համակցություն: ՀՀ քր.օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն  «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»: Ստացվում է, որ դատարանը նման մեղադրանք ներկայացնելիս խախտել է ՀՀ քր.օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջները: Խնդրում եմ օգնեք` հասնելու արդարության: Փ. Հակոբյան 08.09.2015թ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ