06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Լեւոն Հայրապետյանն ազատվել է տնային կալանքից

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը, ով մեղադրվում Է «Բաշնեւֆտ»-ի բաժնետոմսերի հափշտակման մեջ, ազատվել է տնային կալանքից, հայտնում է ТАСС գործակալությունը:

Ինչպես հայտնի է դարձել, քննիչի որոշմամբ Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքից փոխարինվել է չմեկնելու մասին ստորագրությամբ: Նման որոշում է կայացվել, քանի որ այսօր լրացել է կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը:

Հիշեցնենք, որ «Բաշնեւֆտ»-ի գործով Լեւոն Հայրապետյանը կալանքի տակ էր պահվում անցյալ տարվա հուլիսի 17-ից, իսկ խարդախությամբ 700 հազար դոլարի հափշտակման մասին մյուս գործով` անցյալ տարվա սեպտեմբերից: Երկրորդ գործով Գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ նյութերը վերդարձնելով լրացուցիչ քննության: Դրանով իսկ լրացել է հետաքննության ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը, որը սահմանված է 12 ամիս:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ