Հունվարի 7-ին Մեռելոց է
Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր 5 տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է:
Այսօր` հունվարի 7-ին նույնպես Մեռելոց է: Մարդիկ գերեզմաններ են գնում` աղոթելու իրենց ննջեցյալ հարազատների հոգիների փրկության համար: Ըստ հոգեւորականների, նախքան ննջեցյլաներին այցի գնալը` ցանակալի է ամսնակցել եկեղեցիներում մատուցվող պատարագին:
Պատարագի ժամանակ, քահանան աղոթում է բոլոր ննջեցյալների հոգիների համար, իսկ մարդիկ տալիս են իրենց մահացած հարազատների անունները, որպեսզի քահանան օրհնի նրանց հոգիները:
Եկեղեցու տաղավար տոներից միայն Սուրբ Ծնունդն ու ապրիլի 7-ին տոնվող Աստվածհայտնության տոնն են նշվում հստակ օրերի: Մնացած դեպքերում տաղավար տոնը միշտ կիրակի օրերին եւ բնականաբար, դրան հաջորդող երկուշաբթին Մեռելոց է: 2008թ-ից սկսած կառավարության որոշմամբ Մեռելոցի օերերը պաշտոնապես ոչ աշխատանքային օրերն են համարվում: Սակայն դրանք փոխարինվում են, եւ արդեն կառավարությունը հաստատել է 2012թ-ի Մեռելոցի ոչ աշխատանքային օրերը: