25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծեծում էին նրա համար, որ չէի ուզում վաճառվել թուրքերին.Իրավունք

Նարինեն, ինչպես ինքն է պատմում, ոչ թե սեփական կամքով, այլ որպես թրաֆիքինգի զոհ շահագործման է ենթարկվել Թուրքիայում, եւ թրաֆիքյորներն էլ ներկայումս կրում են իրենց պատիժը:Բայց մինչ օրս, ինչպես ինքնն է ասում, նրան առավելապես տանջում է հենց Թուրքիայում շահագործվելու փաստը:

Ինձ համար ամենացավալին այն է, որ խաբվեցի հայ կնոջ կողմից:

Ինչպե՞ս ընկաք թակարդը:

18 տարեկան էի, Ապրում էինք սոցիալապես ծանր պայմաններում, տեսնում էի՝ ինչպես են ծնողներս ծայրը ծայրին հասցնելով փորձում ինձ ուսման տալ: Մեր հարեւանուհին՝ Աննան, տեսնելով մեր վիճակը, մի օր եկավ մեր տուն, մամայիս ասաց, որ ինքը երկու ամսով գնում է Անթալիա՝ բարեկամների մոտ: Իբր թե, նրանք էնտեղ ռեստորանային բիզնես ունեն: Եւ առաջարկեց. «Աղջկադ տանեմ էնտեղ: Մի երկու ամիս երեխեքին կնայի, հայերեն կսովորեցնի, ամսական 1000 դոլար փող կտան: Երկու ամիս կաշխատի, հետս հետ կբերեմ»: Ծնողներս համաձայն չէին, բայց ես հավատալով ու մի կաթիլ անգամ չկասկածելով հարեւանուհուս խոսքերի ճշմարտացիությանը՝ իր հետ գնացի Անթալիա: Հիշում եմ՝ մայրս մինչեւ վերջին պահն էլ սիրտն անհանգիստ էր, ասում էր՝ ո՞ւր ես գնում, ախր, երեխա ես, քո ի՞նչ աշխատելու ժամանակն է:

Հիշելով՝ Նարինեն էլ սկսեց արտասվել, ապա արցունքները խեղդելով՝ շարունակեց.

«Որ իմանայի մորս արցունքները տեղին են, չէի գնա: Հասնելով Անթալիա՝ ինձ տարան մի բար, որտեղ սեղանի շուրջ նստած էին թուրք մարմնավաճառներ: Պարզվեց՝ նրանք պետք է ընտրություն կատարեին մեզնից որեւէ մեկի հետ գնային առանձին սենյակ: Սկսեցի ըմբոստանալ, ասացի, որ սա իմ տեղը չէ, բայց Գագիկը (թրաֆիքյորը) ապտկեց ինձ ու ասաց. «Դերասանություն մի արա, Հայաստանում ով է իմանալու էստեղ ինչ ես արել, թուրքերի հետ կեր-խմի, քեֆ արա ու գնա»:
Ինձ հետ այլ հայ աղջիկներ էլ էին եկել, որոնք մի քիչ ըմբոստանալուց հետո համաձայնեցին, բայց ես երբեք նման քայլի չէի գնա: Դրա համար էլ ինձ տարան, փակեցին սենյակում ու 15 օր անընդմեջ ծեծում էին: Մենակ նրա համար, որ թուրքերի հետ սեռական հարաբերություն չէի ուզում ունենալ, չէի ուզում ստրկանալ, վաճառվել թուրքերին:

Մանրամասները՝թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ