07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զգուշացեք ձեր պահանջներից, մի օր կկատարվեն դրանք. Արմեն Ռուստամյանը՝ ընդդիմադիրներին

ՀՅԴ-ն համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ  է բացելու մեր երկրի ընդհանուր զարգացման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությւոունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին:

«Այն փոխելու է իրեն սպառած, վարկաբեկած պետական կառավարման ձևը և քաղաքական, իրավական արժեքեները: Մենք այս համոզումն ունեցել ենք  Հայաստանի անկախացումից ի վեր: Մենք վստահ ենք եղել  91-95  թվականից հաստատված սահամանադրա-օրենսդրական կարգը  հակաժողովրդավարական էր և ունենալու էր այս ծանր հետևանքները»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ դժվար է հասկանալ նրանց, ովքեր հայտարարել և նպատակ են հետապնդել անցնել խորհրդարանական կառավարման համակարգին, համամասնական ընտրակարգին, կողմ են եղել ընդդիմության դերակատարումը մեծացնելուն, սակայն  հիմա այս ամենին փաստացի դեմ են:

«Դեմ են այն պատճառով, որ նախաձեռնությունը գալիս է նախագահի կողմից՝ ոչ թե իրենց կողմից: Ուրեմն, ժամանակին կամ չեն հասկացել, թե ինչ են պահանջում կամ չեն ենթադրել, որ կարող է իրենց պահանջը բավարավի: Ուստի, պարոնայք, զգուշացեք ձեր պահանջներից և նպատակներից, որովհետև վտանգ կա, որ դրանք մի օր կկատարվեն»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ