Կա սահման …
Յուրաքանչյուր մարդու ներսում սահման գոյություն ունի: Զգացմունքների սահման, ցավի սահման, արցունքի սահման, ատելության սահման, ներման սահման: Դրա համար մարդիկ երբեմն կարող են երկար համբերել, երկար լռել, երկար հետեւություններ անել: Իսկ հետո միանգամից կթողնեն ու կգնան` առանց բառերի եւ բացատրությունների: