22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սպորտի եւ երիտասարդության նախարարության 18 ՊՈԱԿ-ների ղեկավարները հերքում են

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյան

Մի քանի օր առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 18 ՊՈԱԿ-ների տնօրենների անունից  լրատվամիջոցները տպագրեցին բաց նամակ ուղղված  ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանին:  Նամակում նրանք դժգոհում էին նախարարից: Henaran.am-ի տեղեկություններով, երեկ կոնյակի գործարանում տնօրենները հայտարարել են, որ իրենք դժգոհ չեն նախարարից: Henaran.am-ը այսօր Հայաստանի բոքսի դպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանից ստացել է մի նամակ, որտեղ մասնավորապես ասվում է. “Այսօր մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ նախարարության համակարգում գործող ոչ մի ՊՈԱԿ-ի տնօրեն այդ նամակի հետ առնչություն չունի եւ ոչ մեկը նման փաստաթուղթ չի ստորագրել:  Մենք խստորեն դատապարտում ենք վաղուց ի վեր իր դարն ապրած նման էժանագին նեոբոլշեւիկյան գործելաոճը, որի նպատակը մարզաշխարհի ներկայացուցիչների մեջ պառակտում մտցնելու անառողջ ցանկությունն է միայն: Անստորագիր նամակներով հանդես եկողներին խորհուրդ ենք տալիս զուր ջանքեր չթափել եւ իրենց երիտասարդական ավյունն ու էներգիան ուղղել որեւէ հանրօգուտ գործ կատարելուն:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀԱՕԿ-ի ամենօրյա ուշադրության արդյունքում է, որ սպորտը մեր երկրում զարգացում է ապրում, աստիճանաբար լուծում են ստանում ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հսկայական ներդրումների շնորհիվ ամբողջ հանրապետության տարածքում կառուցվում են նոր մարզադպրոցներ, խրախուսվում են բարձր արդյունքներ արձանագրած  մարզիկները:

2012-ը օլիմպիական տարի է եւ ոչինչ չի կարող խանգարել մեզ աշխատել միասնական ու համերաշխ   ընտանիքով եւ Լոնդոնում անպայման հասնել մեր ժողովրդի համար այդքան սպասված օլիմպիական բարձունքին:

Իսկ  նման  էժանագին նախաձեռնությունների հեղինակներին խորհուրդ ենք տալիս  զուր ջանքեր ու եռանդ չթափել  մարզաշխարհի ներկայացուցիչների միջեւ  պառակտում մտցնելու համար, միեւնույնն է  բոլոր փորձերը, ինչպես եւ այս մեկը` անհաջողության  են մատնվելու”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ