21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ի արձագանքը` մահացած զինվորի մահվանը

Տեղեկանալով զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ցավակցությունն է հայտնել մահացած զինվորի հարազատներին եւ իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։

“Հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, դեռեւս չկա համապատասխան մարմնի կողմից առաջադրված հստակ վարկած եւ հայտնի չէ մահվան իրական պատճառը՝ Պաշտպանն առայժմ զերծ կմա գնահատականներից։

Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ մահացած զինվորի հարազատները հրապարակել են իրենց դժգոհությունները զինվորին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրների մասին վաղօրոք ահազանգումը կարող է կանխել ողբերգական հետեւանքները՝ դիմում ենք բոլոր զինծառայողներին, նրանց ծնողներին, հարազատներին եւ ընկերներին հնարավորինս արագ ահազանգել իրենց հայտնի խնդիրների, միջադեպերի, բողոքների մասին՝ զանգահարելով 1-1-6 Պաշտպանի թեժ գծին։Շահագրգիռ անձանց վաղօրոք ահազանգը եւ մեր միջամտությունը կարող են կանխել ցավալի հետեւանքները նմանատիպ եւ այլ իրավիճակներում”,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ