04 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ընտրությունների ֆավորիտն է լինելու. Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով /վիդեո/

Փետրվարի 12-ին  Հայաստանի մի քանի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունները, ըստ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի` խորհրդարանական ընտրություններից առաջ  փոքրիկ քննությունն է: “Կարծում եմ, ինչպես պառլամենտական, այնպես էլ ՏԻՄ ընտրություններում հիմնական ֆավորիտը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը”,-ասաց է. Շարմազանովը:

Նրա խոսքով, կուսակցության գերնպատակը “նորմալ, արդար, ժողովրդավար ընտրություններ անցկացնելն է”: Henaran.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ԱԺ փոխնախագահը հավատում է բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը, Շարմազանովը ասաց. “Ես երբեք չեմ ասում բաներ, որոնց չեմ հավատում: Ես հավատում եմ իմ նախագահին, հավատում եմ իմ կուսակցությանը, հավատում եմ մեր քաղաքական թիմին եւ այն բարեփոխումների կուրսին, որը իրականացվում է նախագահի գլխավորությամբ”:

Ինչ վերաբերում է ՀՀԿ համագումարին, ապա այն նախատեսված է անցկացնել փետրվարի 15-ից մինչեւ մարտի սկիզբը ընկած ժամանակահատվածում:  Հերթական համագումարը, Է. Շարմազանովի խոսքով, որոշ չափով նաեւ նախընտրական է լինելու: “Համագումարում կընտրվեն կուսակցության ղեկավար մարմինը` խորհուրդն ու գործադիր մարմինը եւ կլինի նախագահի ծրագրային ելույթը”,-ասաց Շարմազանովը:

ՀՀԿ-ում չեն քննարկել որեւէ կուսակցության հետ միասնական ցուցակով ընտրության գնալու հարցը: “ Թե ինչ համամասնական ցուցակով է ներկայանալու ՀՀԿ-ն եւ մեծամասնական ընտրակարգով ովքեր են լինելու  կուսակցության թեկնածուները, ՀՀԿ-ն կներկայացնի սահմանված կարգով եւ ժամկետում”,-ասաց ԱԺ փոխնախագահը:
http://youtu.be/PvGcx51c-aU

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ