Հայ դիրքապահների վրա կրակում են թուրքական զենքերից. Սուքիաս Ավետիսյան
«Զենքը մեզ տրվում է արտոնյալ պայմաններով, գործարանային գներով զենք են մատակարարելու ՀՀ, որը հնարավորություն կտա դիմակայել հակառակորդին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ի կողմից Հայաստանի ստացած 200 մլն ամերիկյան դոլար վարկին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և հավելեց, որ այդ զենքով Հայաստանն ուժեղացնելու է իր անվտանգությունը:
Սուքիաս Ավետիսյանն անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին՝ ասաց.«Ադրբեջանի մոտ կա նաև Թուրքիայից մատակարարված զինատեսակներ և պետք է ընդունենք, ցավալի է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում լարվածությունները մեծանում է: Ադրբեջանը սանձարձակ պահվածք է ցուցաբերում՝ կրակելով քաղաքացիական բնակչության ուղղությամբ»:
Պատգամավորը կարծում է, որ հայ դիրքապահների վրա կրակում են ոչ միայն ռուսական, այլ նաև թուրքական զինատեսակներից,«Իհարկե համարժեք պատասխաններ լինում են, բայց ցավոք, սրտի միջազգային հանրությունը երկար տարիներ այդ գնահատականները տալիս են ընդհանուր, ոչ թե կոնկրետ դեպքերին: Դա շատ վատ է: Միջազգային կառույցները պետք է իրենց դիրքորոշումը փոխեն, որ Ադրբեջանը հասկանա, որ ստեղծված իրավիճակում ինքը համար մեկ մեղավորն է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: