02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեծ “ինտերվալով” հաղթելու է Սասունին. Առավոտ

Պատասխանելով “Առավոտ” օրաթերթի այն հարցին, թե փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները`Հրազդանի գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանի համար առանձնահատուկ են լինելու, թեկնածուն ասել է. “Բոլոր ընտրություններում էլ պատասխանատու պահ կա,  ու ես այս ընտրություններին վերաբերում եմ այնպես, ինչպես նախորդներին”:

ՀԱԿ-ի թեկնածուի` Սասուն Միքայելյանի հետ ընտրապայքարի մեջ մտնելով` հանրապետական քաղաքապետը արտառոց ոչինչ չի տեսնում: Գնահատելով Հրազդանում ընդդիմադիր ընտրազանգվածի դերն առաջիկա ընտրություններում, քաղաքապետն ասաց. “Ամեն մեկն էլ իր ընտրազանգվածն ունի, մենք էլ ունենք մե՛ր ընտրազանգվածը եւ աշխատում ենք, որ նորմալ, քաղաքակիրթ ընտրություններ անցկացնենք”:

Արամ Դանիելյանը  “Առավոտի” հետ զրույցում նաեւ ասել է, որ ինքն այս նագամ ավելի մեծ “ինտերվալով “է հաղթելու իր մրցակցին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ