ՀՀԿ-ի դեմ ընդդիմության թեկնածուները.թեժ ընտրապայքար Հրազդանում եւ Սպիտակում
Հունվարի 13-ին ավարտվեցին փետրվարի 12-ին հանրապետության մի քանի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվող թեկնածուների փաստաթղթերի ընդունումը: Քաղաքային համայնքներից համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանալու Սպիտակում եւ Հրազդանում: Թիվ 29 ԸԸՀ-ից Henaran.am-ին տեղեկացրին, որ Սպիտակի քաղաքապետի համար առաջադրվե են գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանն ու ՀՀՇ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Անանիկ Նիկողոսյանը:
Թեժ պայքար է սպասվում Հրազդանում:
Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածու Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը, գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը եւ նրա խորհրդական, անկուսակացական Հովհաննես Պրտավյանը:
Անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Վալերիկ Հովասյանը, որը վերջին մեկ ամսում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր:
Henarana.am-ի այն հարցին, թե ինչու չի առաջադրվել Վ. Հովասյանը չմանրամասնեց: “Այդպես հարմար ու ճիշտ գտա”,-ասաց նա: Իսկ թե ում է աջակցելու Հրազդանի ավագանու նախկին անդամ Վալերիկ Հովասյանը ասաց. “Դեռ թեկնածուները պիտի գրանցվեն: Առաջադրվել դեռ չի նշանակում, որ նրանք կքվեարկվեն: Կարծում եմ ժամանակ կա եւ ես դեռ կխոսեմ այդ մասին”
Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի թղթակցի հետ խոսելով փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասին հայտարարել էր, որ հիմնական ֆավորիտները լինելու են ՀՀԿ-ի թեկնածուները: