19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

“Facebook”-ը նոր ծառայություն է առաջարկում

“Facebook”-ն այսուհետ առաջարկում է օգտատերերին ընկերների հետ միաժամանակ երաժշտություն լսել:

Այժմ այն օգտատերերը, որոնք կտեսնեն, որ իրենց ընկերներից մեկը երաժշտություն է լսում, կարող են սեղմել “Listen With’ կոճակը եւ ընկերոջ հետ միասին լսել նույն երգը: Բացի այդ, օգտատերերը կարող են 50 հոգուց բաղկացած խումբ ստեղծել եւ լսել այն մարդու առաջարկած երգերը, ում նրանք որպես “դիջեյ” կընտրեն: Ընկերների կողմից լսվող երգերի մասին հաղորդագրությունները  կհայտնվեն նորությունների ժապավենում:

Սոցկայքի ներկայացուցիչները հայտնել են, որ օգտատերերն իրենք են որոշում, թե ընկերներից ով կարող է լսել իրենց լսած երգը եւ միանալ իրենց:

Այս ֆունկցիան կգործի միայն նրանց մոտ, ում մոտ “Facebook”-ն ակտիվացված է “Spotify’ եւ  ‘Rdio” ծառայությունների համար: Հակառակ դեպքում` եթե ցանկանաք ընկերների հետ երաժշտություն լսել եւ սեղմեք “Listen With’ կոճակը, ապա ձեզ հրահանգ կտրվի ակտիվացնել այն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ