Ուշադրություն. տեսախցիկները վերահսկում են ձեզ
ՀՀ ոստիկանությունը իրազեկում է, որ Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ տեսախցիկները տեղակայված են.
Աբովյան-Կորյուն,
Կոմիտաս-Վաղարշյան,
Բաղրամյան-Մոսկովյան,
Բաղրամյան-Պռոշյան,
Մաշտոց-Թումանյան,
Մաշտոց-Ամիրյան,
Խանջյան-Տիգրան Մեծ,
Խանջյան-Սայաթ Նովա,
Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,
Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Արագաչափ սարքերը տեղակայված են.
Իսակովի,
Արշակունյաց,
Մյասնիկյան,
Թբիլիսյան,
Աթենքի,
Բագրատունյաց,
Սարալանջի,
Աճառյան,
Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):
ՀՀ ոստիկանությունը միաժամանակ հայտնում է, որ կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի: Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: