Մայրաքաղաքում կշահագործվեն նոր ավտոբուսներ
Մայրաքաղաքի փողոցներում երթեւեկության բեռնաթափման նպատակով՝ Երեւան քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանք տանել 2,5 կմ երկարությամբ Ուլնեցի-Ռուբինյանց, 4,4 կմ երկարությամբ եւ 25 մետր լայնությամբ Իսակով-Լենինգրադյան փողոցների եւ Քանաքեռ-Զեյթուն-Ավան վարչական շրջանները կապող ճանապարհատվածների շինարարական նախագծերի հետ կապված, որոնք նախատեսվում են իրականացնել ընթացիկ տարում:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը երկուշաբթի կայացած աշխատանքային խորդակցությանը տեղեկացրել է, որ շարունակվում է հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրասպորտի կանոնակարգման ուղղությամբ:
Ըստ այդմ արձանագրվել է երթուղուց շեղման մեկ, վարորդների ծխելու 8 եւ սահմանված սանիտարական նորմերի խախտման 100 դեպք: “Շարունակելով ամենօրյա հսկողությունը՝ պետք է հետեւել նաեւ, թե արդյո՞ք հայտնաբերված խախտումները կատարվում են նույն վարորդների կողմից: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը՝ մեր քաղաքացիների համար պատշաճ սպասարկում ապահովելու ուղղությամբ “,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ի դեպ, Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ թվով 139 ավտոբուս, արդեն Երեւանում են: Առաջիկա օրերին սպասվում է նաեւ մյուս խմբաքանակի ներկրումը եւ փաստատթղթային ձեւակերպումներից հետո`երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, նոր ավտոբուսները կշահագործվեն: