23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն անդրադարձել է վերջին օրերին գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին:

«Ադրբեջանական կողմի այս զավեշտալի մոտեցումը նորություն չէ, քանի որ հայկական ազգանունով որևէ մեկի  համար Ադրբեջան մուտքը արգելված է, ինչն ամբողջովին տեղավորվում է հայատյացության քարոզչության  այդ երկրի կողմից տարվող քաղաքականության ուղեգծի մեջ։ Հստակ է նաև, որ Արցախ այցելությունը որևիցե կապ չունի։  Իրավիճակն այնքան զավեշտալի է դարձել, որ անցյալ տարի Բաքվի օդանավակայանում արգելել էին  Ադրբեջան  մուտք գործել ազգությամբ թուրք Թուրքիայի քաղաքացու, ում  ազգանունը ավարտվում էր «յան»-ով»,- շեշտեց Տիգրան  Բալայանը:  Օգոստոսի 28-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը կչափի ադրբեջանական «Գաբալա»-ի հետ: Վիճակահանությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կարող է Ադրբեջանի կողմից վիզա չստանալ:

Լուրեր եղան այն մասին, որ Բաքվում Ադրբեջանի իշխանությունները կարող են ձերբակալել Մխիթարյանին` իբր այդ երկրի տարածքն «ապօրինի» հատելու մեղադրանքով:  Դորտմունդի «Բորուսիա»-ն հույս էր հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի շրջանակում «Գաբալա»-ի հետ հանդիպմանը մասնակցելու համար Ադրբեջան այցի ժամանակ: Ինչպես հաղորդել էր «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sport1-ն, այդ մասին նշել էր դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգգեն:

«Ներկա դրությամբ Հենրիխը շատ կարևոր խաղացող է մեզ համար և վերջին շաբաթներին ցույց է տալիս հիանալի խաղ, ուստի, հույս ունենք, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա ԵԼ-ի խաղին մասնակցելիս»,- ասել էր Ֆլիգգեն:  Միաժամանակ, Azerisport-ը գրել էր, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել Ադրբեջանում, եթե գա Բաքու` մասնակցելու «Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի մրցավեճին:

«Դրա պատճառ կարող է դառնալ Լեռնային ՂարաբաղՄխիթարյանի այցելությունը»,- գրել էր ադրբեջանական կայքը:  Ադրբեջանի սև ցուցակում են հայտնվել աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, ովքեր այցելել են Արցախ:  ԵԼ խմբային փուլի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ