24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂՀ-ի հարցում տարաձայնություններ ունի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 24 տարիների ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի համոզմամբ` շատ բան է փոխվել.

«Ինչ-որ տեղերում Ադրբեջանը առաջ է անցնում մեզնից, ինչ-որ տեղերում Ադրբեջանի կեցվածքը  ացասաբար է ազդում նրա  դիրքորոշման հանրային ընկալման վրա և այդ իմաստով շատ բան փոխվում է: Փոխվում է նաև այն իմաստով, որ ԼՂՀ-ն կայանում է, որ նա ճանաչվում է որպես ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ նորանկախ պետություն և չպետք է շատ մտահոգվել այն բանով, որ նա ճանաչված չէ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Մանասյանը` հստակեցնելով.

«Որովհետև չճանաչված պետությունների մի ամբողջ շարք կա: Չճանաչված պետություններն արդեն ժամանակակից հասարական-քաղաքական դաշտում որոշակի  դերակատարություն են ձեռք բերում»: Անդրադառնալով երեկ Բաքվում կայացած Լավրով-Ալիև հանդիպմանը` քաղաքագետը կարծիք հայտնեց, թե ՌԴ արտգործնախարարի այցը Ադրբեջան դիրքորոշումներում իրական փոփոխություն չի մտցնելու:

Արցախի անկախության տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանն անդրադառնալով` քաղաքագետը նկատեց, որ Մինսկի խումբն իր առաքելություն հաջողությամբ իրագործում է և ստատուս քվոն պահպանված է.

«Թե ռազմավարական ինչ գաղափար է ընկած դրա հիմքում  հատուկ վերլուծության նյութ է, բայց փաստը մնում է փաստ, որ երեք ուժային կենտրոնները (Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն) չեն շտապում հանգուցալուծել խնդիրը և չնայած  հայտարարում են, որ լիովին համաձայն են այդ խնդրում , միևնույն է նրանք ներքին տարաձայնություններ ունեն, ինչը թույլ է տալիս հետաձգել, առկախել հարցը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ