Պրեսկոտը դրական գնահատեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները
Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի Խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:
Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը: Զրուցակիցները անդրադարձան առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան -Եվրոպական միություն համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ: