02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ոչ թալանին» նախաձեռնությունը չի բացառում Բաղրամյանի կրկնությունը /վիդեո/

Երևանի Սիրահարների այգում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 16:00-ից մեկնարկեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրային հավաքը, որի ընթացքում նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողնին տեղեկացրեց, որ հավաքը կրում է մոբիլիզացիոն բնույթ:

Սարգսյանի խոսքով՝ կառավարությունը փորձում է մեղմել էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը և հատվածաբար մոտեցումներ է ցուցաբերում.«Մեզ համար անընդունելի է, քանի որ անգամ հասարակ բնակիչը ՝ չլինելով փոքր և միջին ձեռնարկատեր, տանը, եթե  առանց խնայողության նորմալ հոսանք օգտագործի այդ 500 կիլովատը ինքնաբերաբար կօգտագործի»: «Ոչ թալանին» նախաձեռնության համար վերջին օրերին արված հայտարարությունները ընդունելի չեն և  որևէ կերպ չի անդրադառնալու նախաձեռնության հետագա պայքարի վրա.«Այսօր կլսենք, բնականաբար, հավաքված մարդկանց կարծիքները, կլսենք՝ ինչ առաջարկներ կան հետագա պայքարի հետ կապված, որովհետև պայքարը բոլորինս է, կլինեն քննարկումներ, որից հետո հետագա քայլերի մասին կհայտարարվի»:

Նշենք, որ գործադիրը վերջին նիստում  որոշում է ընդունել 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառած էլեկտրական էներգիայի մասով՝ ս.թ. օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին վճարել սուբսիդիաներ 6,93 դրամ/կՎտժ չափով:

Խոսելով նախաձեռնության հետագա անելիքների մասին՝ Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ հնարավոր է.«Մենք արդեն տեսել ենք, որ ժողովրդի որոշումով եղավ նստացույց: Այսինքն, հնարավոր է ամեն ինչ որոշվի տեղում»,- շեշտեց ակտիվիստը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ