Աշոտյանն իր ընտրությունը կատարել է/վիդեո/
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահում է պետական հիմնական դպրոցներին, չնայած այն բանին, որ իր երեխաները սովորում են մասնավոր վճարովի «ԱՅԲ» դպրոցում: Այս մասին նախարարն ասաց այսօր` սեպտեմբերի 1-ին, Երևանի թիվ 2 ավագ դպրոց կատարած այցի ժամանակ:
«Իմ երեխան սկզբում գնացել է պետական հիմնական դպրոց, հետո այնտեղ նրան վերաբերվել են որպես նախարարի տղա»,- ասաց Արմեն Աշոտյանն ու հավելեց, որ դրանից հետո որոշում է կայացրել միայն, որ կրտսեր որդին էլ մասնավոր դպրոց պետք է հաճախի, իսկ հարցին, թե որտեղի՞ց նախարարին գումար երկու երեխաների բավական թանկ վճարովի ուսուցման համար, նախարարը խորհուրդ տվեց ծանոթանալ իր եկամուտների հայտարարագրին: