03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Սուդանում ձերբակալվել է հայ օդաչու

Հարավային Սուդանում ձերբակալել են Ан-32 ինքնաթիռի անձնակազմին, որը կատարելիս է եղել Խարթում-Սարջաս-Էլ-Ֆելուջա-Էլ-Օբեյդ-Խարթում չվերթը, հայտնում է “Интерфакс”-ը: Օդաչուն ազգությամբ ռուս Վ. Պոպկովն է: Անձնակազմի թվում են եղել նաեւ Հայաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Սուդանի քաղաքացիներ:

Ինքնաթիռի անձնակազմին ձերբակալել են դեռեւս դեկտեմբերի 28-ին Սարջաս քաղաքի օդանավակայանում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հունվարի 16-ի երեկոյան:

Անձնակազմի բոլոր անդամաներին ուղարկել են օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական ճամբարը, որտեղ էլ նրանք գտնվում են մինչ օրս: Ձերբակալման պատճառներն առայժմ ճշտված չեն:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ