Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումները նվազել են մոտ 3 անգամ.Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քչացել է մոտ 3 անգամ՝ 180 մլն դոլարից դառնալով 65 մլն դոլարի:
Ընդ որում, նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները: Բացառություն է կազմում թերեւս միայն հանքարդյունաբերության ոլորտը: Ուշագրավ է, որ առաջին կիսամյակն է, ինչ Հայաստանը գտնվում է նոր տնտեսական միությունում՝ Եվրասիական տնտեսական միությունում, եւ հայտարարվում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները կշատանան: Փաստորեն, տեղի է ունեցել հակառակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: