29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանը իշխանություններին չի խանգարել.ԱԺ նախագահը մանրամասնել է

Այսօր, սեպտեմբերի 1-ին  լրագրողների հետ զրույցում  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ ԲՀԿ–ն և Գագիկ Ծառուկյանը իշխանություններին երբեք  չեն խանգարել:

«Բարգավաճ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանը, իհարկե, մեզ չէին խանգարում, ուղղակի քաղաքական նոր իրավիճակ է այժմ ստեղծվել: Քաղաքականությունն էլ է ժամանակի ընթացքում փոխվում»,-ասաց  ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակին և ԲՀԿ կողմնորոշմանը ԱԺ նախագահը նշեց . «Հնարավոր է, որ մի մասը կողմ լինի բարեփոխումներին, մյուսը մասը` դեմ, կերևա քվեարկության ժամանակ, իմ կարծիքով կլինեն կողմեր, դեմեր, նաև չմասնակցողներ»,-հավելեց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ