29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահի նոր թեկնածո՞ւ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օգոստոսի 12-ին Միացյալ Նահանգներում բավականին ուշագրավ հայտարարություն է արել:
Մոտավորապես, 250 հայերի ներկայությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանում Աբրահամյանը հայտարարել է, որ մտադրություն ունի 2017թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Վերջինս, իհարկե, չի մանրամասնել, թե ինչպես՝ արդյոք որեւէ կուսակցության միջոցով, թե՞ որպես անկախ պատգամավոր:
Ինչպես տեղեկացնում է «ԱՄՆ-ի հայկական կյանք» ամսագիրը, Աբրահամյանը նշել է, որ մտածում է 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին՝ շեշտելով, որ ցանկանում է օգտակար լինել Հայաստանին, որտեղ արտագաղթի ծավալներն օր օրի մեծանում են:
«Հիմա ես հանդիպումներ եւ քննարկումներ եմ ունենում Սփյուռքի բոլոր հայկական համայնքներում: Աստված ինձ տվել է ամեն ինչ, հիմա ես որոշում եմ կայացրել ծառայել իմ ժողովրդին»,- ասել է Աբրահամյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ