03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդունելություն ի պատիվ ճապոնիացիների

Հունվարի 17-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների պատվին:

Միջոցառմանը ներկա էին Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների եւ խորհրդականների պալատների պատգամավորներ՝ նախկին արտգործնախարար, ներկայումս Ճապոնիայի իշխող ժողովրդավարական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տակեակի Մացումոտոյի գլխավորությամբ, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Ճապոնիայի ներկայացուցիչ Տոյոհիսա Կոզուկին:

Ի թիվս հայ-ճապոնական հարաբերությունների խորացման եւ բազմազանեցման նպատակով երկու երկրների գործադիր եւ օրենսդիր իշխանության մարմինների հետագա քայլերի, քննարկվեց նաեւ Ճապոնիայի խորհրդարանում Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի կազմի հաստատման, նոր անդամներով համալրման հարցը: Կողմերը շեշտեցին, որ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համադրել բոլոր քաղաքական ուժերի ջանքերը: Տակեակի Մացումոտոն նշեց, որ ամեն ջանք կգործադրի Ճապոնիայի օրենսդիր մարմնում Հայաստանի, հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված ծրագրերն առաջ տանելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ